Տարածաշրջան08:06, 09 Փետրվար 2016
Habervaktim. «Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության խոսնակը քրիստոնյա է դարձել»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունում (CHP-ԺՀԿ) նոր ճգնաժամ է հասունանում: Թուրքական «Habervaktim» գրում է, որ ԺՀԿ-ում խոսակցություներ են տարածվել կուսակցության խոսնակ Սելին Սայե Բյոքեի մկրտվելու և քրիստոնյա դառնալու մասին: Վերջինս, ըստ թուրքական աղբյուրի, դիտարկվում է որպես ԺՀԿ-ի ապագա նախագահի հավանական թեկնածու:
Քրիստոնյա դառնալու մասին լուրերը կուսակցության խոսնակը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է՝ իրեն հարց ուղղող լրագրողին ասելով. «Հարցրեք կենտրոնական վարչությանը»:
Նշվում է, որ Բյոքեի կրոնական պատկանելիության հարցն անհանգստություն է առաջացրել կուսակցության ներսում: ԺՀԿ-ի շարք անդամների կարծիքով սխալ է, որ խոսնակի պաշտոնը քրիստոնյա է ղեկավարում:
Ըստ կայքի՝ Բյոքեի հայրը նույնպես քրիստոնյա է՝ հույն ուղղափառ եկեղեցու հետևորդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |