• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 09:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:26, 09 Փետրվար 2016

YPG-ի հրամանատարը սպառնացել է Թուրքիային

YPG-ի հրամանատարը սպառնացել է Թուրքիային

Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG) հրամանատար Բոզանը սպառնացել է Թուրքիային:

Ըստ թուրքական «Internethaber» լրատվական կայքի` նա թուրքական «Aksiyon» հանդեսին հարցազրույց տալու ժամանակ նշել է, որ այն, ինչ այժմ տեղի է ունենանոմ Սիրիայի հյուսիսի քրդաբնակ Ռոժավա շրջանում, նույնը տեղի է ունենալու Թուրքիայում:

«Մեզ մի փոքր ժամանակ է հարկավոր: Օգնության ենք հասնելու Թուրքիայում գործող «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժմանը» (YDG-H):

Միջանկյալ նշենք, որ YDG-H-ն «Քուրդիստանի բանվորական կուսակցության » (ՔԲԿ-PKK)  երիտթևն է:

Թուրքական կայքը նշում է, որ վերոնշյալ թուրքական հանդեսը, որին հարցազրույց է տվել ԺԻՋ-ի հրամանատարը,  մոտ է կանգնած ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում  բնակվող  իսլամի քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենին ու նրա հետևորդներին:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ նախկինում նույն «Aksiyon» հանդեսին հարցազրույց տված ԺԻՋ-ի մեկ այլ ջոկատներից մեկի հրամանատար` 23-ամյա Ռոջին Դերիքը, խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  հայտարարության այն մասին, թե Թուրքիան երբեք թույլ չի տա, որ քրդական ուժերն անցնեն Եփրատ գետի արևմտյան ափը, ասել է. «Էրդողանը միշտ նմանատիպ բաներ է ասում: Ավելի վաղ էլ ասում էր, որ Եփրատի արևմտյան ափը չեք անցնելու: Մենք այնտեղ մեր կյանքն ենք զոհում: Իրենք Ջերաբլուսը իրենց տարածքն են համարում: Սակայն դա Ռոժավայի մի մասն է»:

Նա նաև հավելել է, որ  իրենց ուժերը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության  դեմ տեղի ունեցած վերջին բախումների ժամանակ հաջողություններ են արձանագրել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}