• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 08:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:10, 11 Փետրվար 2016

Թուրքիան պատրաստակամ է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել

Թուրքիան պատրաստակամ է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել

Ղրիմի թաթարների ազգային ժողովի նախկին նախագահ և Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Աբդուլջեմիլ Քըրըմօղլուն հայտնել է, որ Թուրքիան Ուկրաինային զինամթերք տրամադրելու պատրաստակամություն է հայտնել:

Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  «RBK-Ուկարինա» լրատվամիջոցին տված հարցազրույցում Քըրըմօղլուն տեղեկացրել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունից օրեր առաջ նամակ է ուղարկվել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Փոլթորաքին: Նամակում թուրք պաշտոնյաները հայտնել են Ուկրաինային ռազմամթերք տրամադրելու հարցը քննարկելու Թուրքիայի պատրաստակամության մասին:

Ուկրաինացի պատգամավորը նշել է նաև, որ հունվարին Անկարա կատարած այցի ժամանակ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել թուրք-ուկրաինական հարաբերությունների վերաբերյալ: Ըստ Քըրըմօղլուի՝ շուտով Թուրքիայից ռազմական պատվիրակություն կմեկնի Ուկրաինա:

Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ի համակարգին պատկանող զինատեսակների տրամադրման համար ՆԱՏՕ-ի թույլտվությունը պարտադիր է, մինչդեռ սեփական արտադրության զինամթերքը Թուրքիան կարող է Ուկրաինային տրամադրել սեփական որոշմամբ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}