Տնտեսական11:19, 12 Փետրվար 2016
Անգլիական զբոսանավերի 95 տոկոսը չեղարկել է դեպի Թուրքիա ուղևորությունները

Վերջին շրջանում Թուրքիայում տիրող ներքին լարվածության և ռուս-թուրքական կոնֆլիկտի պատճառով ակնկալվում է նաև Թուրքիա այցելող անգլիացի տուրիստների թվի անկում: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի համաձայն՝ բրիտանական զբոսանավերի 95 տոկոսը չեղարկել է դեպի Թուրքիա ուղևորությունները:
Անգլիայում թուրքական տուրերով զբաղվող «Erata Turizm» գործակալության տնօրեն Սուլեյման Աքչիլը ընդգծել է, որ ոչ ոք չի ցանկանում մեկնել մի երկիր, որտեղ անվտանգության մակարդակը ցածր է: «Անգլիան հիմա Թուրքիային հենց այդ տեսակետից է նայում: Այս զբոսաշրջային սեզոնին շուկայում լուրջ անկումներ են լինելու»,- նշել է Աքչիլը: Վերջինիս կարծիքով՝ 2016թ. Անգլիայից եկող զբոսաշրջիկների թիվը ևս 45 տոկոսով կարող է նվազել:
Նշվում է, որ քաղաքացիների՝ թուրքական տուրերից հրաժարվելու պատճառների թվում են Թուրքիայի՝ մուսուլմանական երկիր լինելը, Ռուսաստանի հետ ամեն պահ պատերազմ սկսելու վտանգը, ահաբեկչական խմբավորումների կողմից զբոսաշրջային վայրերում ամեն րոպե որևէ գործողություն իրականացնելու վախը:
Ըստ մասնագետի՝ թուրքական տուրիզմի ոլորտում ստեղծված իրավիճակի հաղթահարումը կարող է տարիներ պահանջել:
Նշենք, որ 2015թ. Գերմանիայից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը կազմել է 5.580.000, Ռուսաստանից՝ 3.649.000, Անգլիայից՝ 2.512.000:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |