• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 07:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:16, 15 Փետրվար 2016

Times. Ռուսաստանը և Թուրքիան բախման ճանապարհին են

Times. Ռուսաստանը և Թուրքիան բախման ճանապարհին են

Բրիտանական հայտնի «Times» պարբերականը  «Դժոխքի դարպասներ» խորագրով  հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարել սիրիական ճգնաժամի համատեքստում ռուս-թուրքական հարաբերություններին: Թուրքական ընդդիմադիր «cumhuriyet» թերթը, հղում անելով հիշյալ պարբերականին, գրում է, որ հոդվածում խոսվում է  նաև այն մասին, թե Թուրքիան արդեն 2 օր է, ինչ ռմբակոծում է Սիրիայի քրդական ուժերի դիրքերը:

Ըստ հոդվածի` Սիրիայում այժմ այնպիսի իրավիճակ է, երբ եկել է Արևելք-Արևմուտք հաշիվներ մաքրելու ժամանակը: Ընդգծվում է, որ թեև բոլոր կողմերի նպատակը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարն է, այնուամենայնիվ դրա հետ մեկտեղ չպետք է թույլ տալ, որ Սիրիան մասնատվի:

Թուրքական ուժերի կողմից Սիրիայի քրդական ուժերի դեմ իրականացվող հրետակոծությունների մասին պարբերականը գրում է, որ Անկարան շատ վճռական է տրամադրված այդ հարցում Որովհետև շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանի օժանդակության տակ գտնվող Սիրիայի քրդերը ցանկանում են սեփական փոքր պետությունը ստեղծել:

Որպես Սիրիայում ռուս-թուրքական շահերի բախման ամենաթեժ կետ նշվում է Հալեպը: Այստեղ, ըստ հոդվածի, Ռուսաստանը և Թուրքիան առճակատման կարող են գնալ: Դրան կարող են նպաստել ռուսական ավիահարվածները, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին:

«Ռուսաստանը և Թուրքիան բախման ճանապարհին են: Ռուսաստանը երբեք չի ընդունի օտար զինվորների ներխուժումը Սիրիայի հյուսիս: Թուրքիայի սահմանային կռիվները պատճառ կդառնան, որպեսզի Սիրիայի քրդերը շուտով հրահրիչ հարձակումների գնան: Իր հերթին Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի օգնությանը կդիմի: Եվ այդ իրավիճակում արդեն Ռուսաստանը և  ՆԱՏՕ-ն դուրս կգան դեմ առ դեմ»:

Անդրադառնալով Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)-ը՝ անգլիական պարբերականն ընդգծում է, որ թուրքական իշխանությունները, քուրդ զինյալների դեմ ուժ կիրառելով, մեկ է, չեն կարող կարգավորել խնդիրը: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}