• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 07:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:50, 15 Փետրվար 2016

Թուրքիայի պաշտպանության նախարարը հաստատել է Սիրիայի ուղղությամբ ռազմական գործողությունների սկսվելը

Թուրքիայի պաշտպանության նախարարը հաստատել է Սիրիայի ուղղությամբ ռազմական գործողությունների սկսվելը

Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի» (ԺԻՈւ-YPG) դեմ: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը հաուբիցներ հրանոթներով ռմբակոծել են մասնավորապես YPG-ի Minnag հակաօդային ռազմաբազան: Նշվում է, որ քրդական կողմը պատասխան կրակ է բացել:

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հաստատել է, որ Թուրքիան Սիրիայի ուղղությամբ ռազմական գործողութուններ է սկսել:  2016թ. բյուջեի քննարկման ժամանակ, մեջլիսում թեմայի վերաբերյալ հնչեցված մի հարցի պատասխանելիս, Յըլմազը մասնավորապես ասել է. «Երեկ և այսօր Քիլիսի մոտակայքից Սիրիայի ուղղությամբ 4 տարբեր թիրախների վրա կրակ է բացվել, թուրքական կողմը զոհեր չունի»:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը նշել է, որ PYD-ն (Ժողովրդավարկան միություն կուսակցություն) ավելի վաղ ականանետով հարվածել էր Քիլիս քաղաքի Դեմիրըշըք սահմանային անցակետի տարածքը: Թուրքական կողմը պատասխան կրակ է բացել Մարանասում, Սիջարնազ և Մինակ օդանավակայանում,  Թել Ռիֆաքում և Շաֆարիքաթ շրջանում հայտնաբերված ուժերի նկատմամբ:

«Տեղեկություն էր ստացվել, որ Ազազ շրջանում հարձակման նախապատրաստություն է ընթանում: Վարչապետը որոշում է ընդունել շարունակել հրետանային ռմբակոծությունն այնքան ժամանակ, մինչև PKK-ն («Քուրդիստանի բանվորական կուսակցություն») և  PYD -ն  դուրս գան Minak հակաօդային ռազմաբազայից և լքեն Ազազի տարածքը»,- տեղեկացրել  է Յըլմազը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}