Տարածաշրջան07:55, 15 Փետրվար 2016
Թուրքիան Սիրիային հարվածել է տեղական արտադրության հաուբիցներով

Նախօրեին Թուրքիայի ԶՈՒ-ն «Fırtına» (փոթորիկ) տեսակի հաուբից հրանոթներով հարվածել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ռազմական թևի «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) հենակետերին:
Հայտնի է դարձել, թե որտեղ են նախագծվել ու պատրաստվել վերոնշյալ հաուբիցները:
Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` հաուբիցները տեղական արտադրության են, պատրաստվել են Թուրքիայում` Սաքարիայի Արիֆիյե շրջանում: Կայքի բնութագրմամբ` այս «գաղտնի» զենքը կարելի է Թուրքիայի ԶՈՒ-ի և թուրք ինժեներների «հպարտությունը» համարել:
«T-155 Fırtına» անվանմամբ հաուբից հրանոթները կարող են խոցել 40 կմ հեռավորության վրա գտնվող նշանակետը: Զենքն ունի 20 տ պողպատե զրահ, որն ունի 12 մ երկարություն, 3.5 մ լայնություն և 3.43 մ բարձրություն: Զենքը կառավարվում է 5 հոգանոց անձնակազմի կողմից: Հաուբիցը 1 րոպեում կարող է հասցնել 6-8 հարված:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |