Քաղաքական08:14, 16 Փետրվար 2016
Մարիա Զախարովա. «Դավութօղլուն պետք է հասկանա, որ Օսմանյան կայսրությունը փլուզվել է»
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ռուսաստանի հասցեին մեղադրանք էր հնչեցրել: Թուրքական «turkhaber24.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Ուկրաինա կատարած այցի ժամանակ Դավութօղլուն հայտարարել է, թե աջակցելով Հայաստանին՝ Ռուսաստանը սպառնալիք է ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար:
Այս մեղադրանքին ի պատասխան Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հետևյալ մեկնաբանությունն է արել.
«Դավութօղլուն պետք է հասկանա, որ Օսմանյան կայսրությունը փլուզվել է և տարածաշրջանում այլևս բռնապետական պետություն գոյություն չունի: Այնպես որ, այդ բռնապետական մոտեցումը չի համապատասխանում այն սկզբունքներին, որոնցով ապրում է ժամանակակից աշխարհը»:
Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը կառուցում են փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական, դաշնակցային հարաբերություններ: Եվ Թուրքիան չի կարող ապակայունացնել այդ բարեկամությունը:
«Եթե Անկարան ցանկանում է խաղալ նոր Օսմանյան կայսրության դերը, ապա չպետք է մոռանա, որ նրան կոչում էին «Եվրոպայի հիվանդ մարդը», - հավելել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |