Տարածաշրջան08:09, 16 Փետրվար 2016
Իրանի զգուշացումը՝ Թուրքիային և Սաուդյան Արաբիային

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտգործնախարարության խոսնակ Հուսեյն Ջաբիր Էնսարին հայտարարել է, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հնարավոր միջամտությունը սիրիական ճգնաժամին, միայն ավելի կսրի իրավիճակը:
Թուրքական «Dogan» լրատվական գործակալությունը, հղում անելով իրանական պաշտոնական «Fars» լրատվական գործակալությանը, մեջբերել է Էնսարիի հայտարարությունը.
«Իրանը կարծում է, որ տարածաշրջանային և միջազգային միջամտությունների պատճառով խնդիրն ավելի կբարդանա: Ցանկացած նոր միջամտություն առանց Սիրիայի կառավարության հետ փոխհամաձայնության, ավելի կխճճի ճգնաժամը, ինչն էլ կնպաստի ահաբեկչական հարձակումների ավելացմանը»:
Էնսարին նկատել է տվել, որ այն երկրները, որոնք մինչև այժմ փորձել են Սիրիայի հարցում ագրեսիվ քաղաքականություն վարել, այդպես էլ ոչ մի արդյունքի չեն հասել:
«Հուսով ենք, որ ռազմական միջամտություն ձեռնարկելուց առաջ բոլոր երկրները նշյալ հանգամանքները հաշվի կառնեն»,- հավելվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին երեկոյան Թուրքիայի զինված ուժերը (ԶՈՒ) «Fırtına» տեսակի թուրքական հաուբիցներով հրետակոծել են թուրք-սիրիական սահմանամերձ Ազազ քաղաքի հարավարևելյան Մարանաս շրջանը, որտեղ գտնվում էին Սիրիայի քրդական ուժերի զինանոցները: Թուրքիայի նշյալ գործողությունների դադարեցման կոչով էին հանդես էին եկել Ֆրանսիան և Միացյալ Նահանգները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |