• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մարզական11:14, 17 Փետրվար 2016

Թուրք երկրպագուները քարկոծել են ռուսական «Լոկոմոտիվ» ակումբի ավտոբուսը

Թուրք երկրպագուները քարկոծել են ռուսական «Լոկոմոտիվ» ակումբի ավտոբուսը

Ստամբուլում  քարկոծման է ենթարկվել Մոսկվայի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի մարզիկներին տեղափոխող ավտոբուսը: Ըստ թուրքական «Aksam» պարբերականի` դեպքը տեղի է ունեցել փետրվարի 16-ին,  ռուսական  և թուրքական «Ֆեներբահչե» ակումբների միջև Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում կայանալիք խաղից առաջ:

«Լոկոմոտիվ»-ի երկրպագուների հարցերով զբաղվող տնօրեն Ալեքսեյ Երունովը, խոսելով թուրք երկրպագուների պահվածքի մասին ասել է. «Մարզադաշտից դուրս փոքր միջադեպ եղավ: Թուրքական կողմը քարկոծեց ավտոբուսը: Սակայն ոստիկաններն անմիջապես գործի անցան և նրանց կանգնեցնելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեցին»:

Երունովի խոսքերով տուժածներ չեն եղել:

Թուրքական աղբյուրը հայտնում է, որ միջադեպի հետ կապված 3 հոգի բերման է ենթարկվել: Վերջիններս ավտոբուսի վրա նետել էին շշեր:

Ոստիկանության տարածած հայտարարության համաձայն` միջադեպը տեղի ունեցել Ստամբուլի Քադիքյոյ թաղամասում, որտեղ և գտնվում է «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը:

Նշենք, որ ֆուտբոլային հանդիպումն ավարտվել էր «Ֆեներբահչե»-ի հաղթանակով` 2-0 հաշվով: Երկու գնդակի հեղինակ էր դարձել  թուրքական ակումբի ավագ Ժոզեֆ Սոուզան:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ  է անհետ կորել
13:20, 25 օգոս
Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ է անհետ կորել

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Ռուս վազորդուհին ստացել է Թուրքիայի քաղաքացիություն
11:34, 07 օգոս
Ռուս վազորդուհին ստացել է Թուրքիայի քաղաքացիություն

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

ՖԻՖԱ-ի աղյուսակում Թուրքիան  27-րդ տեղում է
14:30, 10 հուլ
ՖԻՖԱ-ի աղյուսակում Թուրքիան 27-րդ տեղում է

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}