• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական13:44, 17 Փետրվար 2016

Թուրքիան Եվրամիության 5-րդ խոշոր առևտրային գործընկերն է

Թուրքիան Եվրամիության 5-րդ խոշոր առևտրային գործընկերն է

2015թ. դրությամբ Թուրքիան հանդիսանում է Եվրամիության (ԵՄ) 5-րդ խոշոր առևտրային գործնկերը:

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության համաձայն՝ Եվրոպայի վիճակագրական գործակալության (Եվրոստատ) տվյալներով՝ 28 երկրից կազմված ԵՄ-ից 2015թ. 1 տրիլիոն 789.1 մլրդ եվրոյի արտահանում է իրականացվել: Իսկ նշյալ ժամանակահատվածում ԵՄ-ից Թուրքիա արտահանման ծավալը կազմել է  79 մլրդ եվրո: Այսպիսով, նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը աճել է 6 տոկոսով:

2015թ. ԵՄ-ն  Թուրքիայից 61.6 մլրդ  եվրոյի ապրանք է ներմուծել: Ներմուծման ծավալները նախորդ՝ 2014թ. համեմատ 13 տոկոս աճ են գրանցել:

ԱՄՆ-ից դեպի ԵՄ անդամ երկրներ արտահանման ծավալները 2015թ. կազմել է 369.5 մլրդ եվրո,  իսկ ներմուծման ծավալները՝ 246.2 մլրդ : Այս ցուցանիշով ԱՄՆ անցյալ տարի ևս պահպանել է ԵՄ-ի համար համար մեկ առևտրային գործընկերոջ իր դիրքը: ԱՄՆ-ԵՄ ապրանքափոխանակման մակարդակը 2015թ. 19 տոկոսով աճել է:

Արտահանման և նեմուծման ծավալներով ԵՄ-ի համար կարևորագույն նշանակություն ունեցող 2-րդ երկիրը Չինաստանն է: Անցյալ տարվա ընթացքում ԵՄ-ն Չինաստան է արտահանել  170.4 մլրդ եվրոյի ապրանքատեսակներ, ներմուծել ՝ 350.3 մլրդ ընդհանուր արժողությամբ ապրանքներ: Այսպիսով, 2014թ. համեմատ ԵՄ-Չինաստան արտահանումը աճել է 4, ներմուծումը՝ 16 տոկոսով:

ԵՄ-ի  երրորդ կարևորագույն առևտրային գործընկերը Շվեյցարիան է:  ԵՄ երկրներից 2015թ. այս երկիր է արտահանվել 150.8 մլրդ եվրոյի ապրանք,  իսկ ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է 102.3 մլրդ եվրո:

Դեպի Ռուսաստան ԵՄ երկրները նշյալ ժամանակահատվածում արտահանել են 73.9 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ ապրանքատեսակներ, իսկ այս երկրից ներմուծումն իրականացվել է 135.9 մլրդ եվրոյի մակարդակում: Այսպիսով, Ռուսաստանը ԵՄ-ի 4-րդ ամենախոշոր առևտրական գործընկերն է: Չնայած դրան՝ ԵՄ -Ռուսաստան  արտահանման մակարդակում 2015թ. գրանցվել է 28,  ներմուծման մակարդակում՝ 25 տոկոսի անկում:

ԵՄ -ի  խոշոր առևտրային գործընկերների ցուցակում հինգերորդ տեղը զբաղեցնող Թուրքիային հաջորդում են Նորվեգիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Հնդկաստանը. Բրազիլիան:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}