Տարածաշրջան07:49, 18 Փետրվար 2016
Անկարայում պայթյունն իրականացնելու համար ահաբեկիչներն օգտագործել են առևանգված մեքենա

Հայտնի են դարձել մանրամասներ նախօրեին Անկարայում տեղի ունեցած պայթյունի ընթացքում ահաբեկիչների կողմից օգտագործված մեքենայի մասին:
Ըստ թուրքական «Sondakika լրատվական կայքի` Անկարայի կենտրոնում պայթեցված «Volkswagen Scirocco» մակնիշի մեքենան 10 օր առաջ առևանգվել է Իզմիրից, այնուհետև բերվել է Անկարա: Պայթուցիկ նյութերով բեռնված մեքենային ահաբեկչության կազմակերպիչները կեղծ պետհամարանիշներ են փակցրել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտոնական փողոցներից մեկում փետրվարի 17-ին երեկոյան պայթյուն է որոտացել: Պայթյունը տեղի է ունեցել զինվորականներին տեղափոխող ավտոբուսների անցնելու ժամանակ: Այն պահին, երբ ավտոբուսները կանգ են առել կարմիր լույսի տակ, վերոնշյալ մեքենա կանգառել է զինվորականներին տեղափոխող մեքենաների միջև և պայթել: Պայթյունի թիրախում հայտնված 2 ավտոբուսներում գտնվող զինվորականների մեծ մասը եղել են սերժանտներ: Զոհվել է 28, վիրավորվել 61 հոգի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |