Տարածաշրջան07:55, 18 Փետրվար 2016
Հայտնի է դարձել Անկարայի պայթյունն իրականացրած ահաբեկչի ինքնությունը

Թուրքիայի ոստիկանությունը պարզել է երեկ Անկարայում պայթյուն իրականացրած մահապարտ ահաբեկչի ինքնությունը:
Ըստ թուրքական «Türkiye» թերթի կայքի` Սալիհ Նեջար անունով ահաբեկիչը Սիրիայի քաղաքացի է: Աղբյուրը նշում է, որ ոստիկանները դեպքի վայրից հավաքել են Նեջարի մարմնի մասերը և մատերի վրայից կարողացել են մատնահետք վերցնել, ինչն էլ համապատասխանել է փախստականների հետ Սիրիայից Թուրքիա անցած Սալիհ Նեջարի մատնահետքերին: Իսկ վերջինիս մատնահետքերը վերցվել էր Թուրքիա մուտք գործելու ժամանակ:
Թուրքիայի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Սաբրի Ուզունն էլ «CNNTurk»-ին տված հարցազրույցում մեծ է համարել հավանականությունը, որ ահաբեկչությունը կարող է կազմակերպած լինել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը:
Ուզունը մասնավորապես նշել է. «Ռումբի տեսակը պայթյունի հետքերը տանում են դեպի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպություն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |