Տարածաշրջան14:17, 18 Փետրվար 2016
Իսլամիստները կոչ են անում զենք վերցնել ու պայքարել թուրքական զորքերի դեմ

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմից թուրքերեն լեզվով հրատարակվող «Konstantiniyye» հանդեսի վերջին համարում անդրադարձ է կատարվել թուրքական զինուժի գործողություններին:
Հոդվածի նախաբանում ասվում է. «Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող սատանաներին ուղղված մեր խոսքը հետևյալն է. Արդեն գոյություն ունի Իսլամական պետություն, դուք հանգիստ չունեք»:
Թուրքական «Cumhuriyet» թերթի կայք, հղում անելով այդ հոդվածին, նշում է, որ այնտեղ քննադատության թիրախում Թուրքիայի զինված ուժերն (TSK) են: Հոդվածում բոլորին կոչ է արվում պայքարել թուրքական զորքերի դեմ, քանի որ «թուրքական բանակը ՆԱՏՕ-ի հետ միասին մահմեդականներին կոտորում է»:
Ըստ հոդվածի` Թուրքիայի նման սատանա ղեկավարներ ունեցող երկրներում ոստիկանության և ռազմական ոլորտում ծառայելը հավասարազոր է հայհոյանքի: Նշյալ կառույցներում ծառայող մարդիկ հոդվածում որակվում են, որպես անհավատ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |