• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 07:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան22:28, 17 Փետրվար 2016

Կրկին ահաբեկչություն Անկարայում. 28 զոհ, 61 վիրավոր

Կրկին ահաբեկչություն Անկարայում. 28 զոհ, 61 վիրավոր

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտոնական փողոցներից մեկում ժամեր առաջ պայթյուն է որոտացել: Ըստ թուրքական մամուլի՝ պայթյունը տեղի է ունեցել զինվորականներին տեղափոխող ավտոբուսների անցնելու ժամանակ: Այն պահին, երբ ավտոբուսները կանգ են առել կարմիր լույսի տակ, լյուքս դասի ուղևորատար մի մեքենա կանգառել է զինվորականներին տեղափոխող մեքենաների միջև և պայթել: Պայթյունի թիրախում հայտնված 2 ավտոբուսներում գտնվող զինվորականների մեծ մասը եղել են սերժանտներ:

Թուրքիայի իշխանությունների կողմից որպես ահաբեկչական հարձակում որակված պայթյունի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Դեպքի վայր են մեկնել մեծ թվով շտապօգնության մեքենաներ, հրշեջներ, փրկարարներ:

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը դեպքի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով. «Այսօր Անկարայում ժամը 18:30-ին Ինոնյու պողատայի վրա, այն պահին, երբ զինվորականներ տեղափոխող մեքենաների շարասյունը կանգ է առել կարմիր լույսի տակ, պայթյուն է տեղի ունեցել: Այս պահի դրությամբ ունենք 28 զոհ և 61 վիրավոր: Խստորեն դատապարտում ենք այս ահաբեկչությունը»:

«Sabah»պարբերականի տեղեկացմամբ` դեպքի պատճառով Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հետաձգել է Բրյուսել կարարելիք այցը, իսկ նախագահի նստավայրում հրավիրվել է շտապ խորհրդակցություն:

Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել Անկարայի սրտում: Քաղաքի այս մասում են գտնվում Թուրքիայի խորհրդարանի, Պետեկամուտների կոմիտեի, Զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի, ռազմածովային և ռազմաօդային զորքերի հրամանատարության շենքերը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}