Տարածաշրջան11:55, 19 Փետրվար 2016
Դիարբեքիրում քուրդ զինյալները սպանել են 2 զինվոր և 2 ոստիկան

Դեկտեմբերի 19-ին առավոտյան Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում կրկին բախում է տեղի ունեցել Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) և թուրք ուժայինների միջև: Թուրքական «hurriyet» պարբերականի հաղորդմամբ`բախման ժամանակ քուրդ գրոհայինները սպանել են երկու թուրք զինվորի և երկու ոստիկանի: Ընդգծվում է, որ բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թուրքական ուժերը շրջանում իրականացնում էին ականազերծման աշխատանքներ:
Զոհերի մասին տեղեկությունը հաստատել է նաև Թուրքիայի Զինված ուժերի (ԶՈՒ) Գլխավոր շտաբը:
Սուր շրջանի 6 թաղամասերում դեռևս չի հանվել թուրք-քրդական ուժեղացող բախումների հետևանքով նախկինում հայտարարված պարետային ժամը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |