Տարածաշրջան09:43, 19 Փետրվար 2016
Դիարբեքիրում քուրդ զինյալները սպանել են 2 թուրք զինվորի և 1 ոստիկանի

Դեկտեմբերի 19-ին առավոտյան Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում կրկին բախումներ են տեղի ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և թուրք ուժայինների միջև:
Թուրքական «Hurriyet» պարբերականի հաղորդմամբ` բախման ժամանակ քուրդ գրոհայինները սպանել են 2 թուրք զինվորի և 1 ոստիկանի: Նշվում է, որ բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թուրքական զինուժն իրականացնում էր ականազերծման աշխատանքներ:
Նշվում է, որ Սուր շրջանի 6 թաղամասերում դեռևս ուժի մեջ է թուրք-քրդական ահագնացող բախումների հետևանքով նախկինում հայտարարված պարետային ժամը:
Զոհերի մասին տեղեկությունը հաստատել է նաև Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը՝ տեղադրելով համապատասխան հայտարարություն իր պաշտոնական կայքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |