• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 07:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:24, 19 Փետրվար 2016

Թուրքիան չի դադարեցնում հրետակոծությունը Սիրիայի քրդական ուժերի ուղղությամբ

Թուրքիան չի դադարեցնում հրետակոծությունը  Սիրիայի քրդական ուժերի ուղղությամբ

Թուրքիայի զինված ուժերը (TSK) շարունակում են հրետակոծել Սիրիայի Հալեպ քաղաքին մոտ գտնվող Ազազ շրջանը, որտեղ տեղակայված են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) հենակետերը: Ինչպես իրազեկում է թուրքական «haberler» լրատվական կայքը, թուրքական զինուժը նշյալ հարվածներն իրականացրել է թուրքական արտադրության «Fırtına» տեսակի հաուբից հրանոթներով:

Կրակի տակ է պահվել նաև Ազազ շրջանի հարավարևմտյան մասում գտնվող Այնդաղնե գյուղի Սիրիայի քրդական ուժերի զինանոցները: Ի դեպ, նշյալ գյուղն այժմ գտնվում է քրդերի վերահսկողության տակ:

Թուրքական աղբյուրի պնդմամբ` փետրվարի 12-ին Ազազ շրջանի հարավարևելյան մասում գտնվող Մարանաս շրջանից քրդական ուժերը կրակ էին բացել Թուրքիայի սահմանների ուղղությամբ:
Օրերս աշխարհի մի շարք երկրներ Թուրքիային կոչ էին արել դադարեցնել Սիրիայի  քրդական ուժերի ուղղությամբ իրականացվող հրետակոծությունները:

Աղբյուրը նաև այն համոզմունք է հայտնում, թե Ազազ շրջանում բացի  ԺՄԿ-ի ուժերից, այնտեղ գտնվում են նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինները:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}