Քաղաքական13:29, 19 Փետրվար 2016
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են Թբիլիսիում

Փետրվարի 19-ին Թբիլիսիում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների միջև: Ինչպես հաղորդում է թուրքական «cihan» լրատվական գործակալությունը` հանդիպման ժամանակ արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն, Էլմար Մամեդյարովը և Միխայիլ Ջանալիդզեն քննարկել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի գազամուղի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, ինչպես նաև տրանսանատոլական գազատարի (TANAP) նախագծի վերաբերյալ առանցքային հարցեր:
Հանդիպումից հետո նախարարները մեկնել են Վրաստանի Քարթսահի քաղաք և տեղում ծանոթացել Բաքու-Թբիլիսի–Կարս երկաթուղու կառուցման աշխատանքներին:
Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ` Չավուշղօղլուն Թբիլիսիում անդրադարձել է օրերս Անկարայում տեղի ունեցած պայթյունին: Նա պնդել էր, որ տեղի ունեցածի կազմակերպիչները կապված են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Չավուշօղլուն մեկնել էր Բաքու, որտեղ հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Բաքվում Չավուշօղլուն անդրադարձել էր ղարաբաղյան հիմնախնդրին:
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |