Տարածաշրջան08:05, 20 Փետրվար 2016
Քուրդ գրոհայինների իրականացրած պայթյունից Դիարբեքիրում սպանվել է 3 թուրք զինվոր

Պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինները Դիարբեքիրի Սուր շրջանի թաղամասերից մեկում կրկին պայթյուն են կազմակերպել, որի հետևանքով սպանվել է թուրքական բանակի 3 զինվոր, իսկ 4-ը՝ վիրավորվել:
Այս մասին հայտնող «DHA» լրատվական գործակալությունը նշում է, որ PKK-ականները պայթեցրել են շինություն, որի փլատակների տակ էլ մնացել են թուրք ուժայինները: Երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հայտարարությամբ հաստատվել է սպանվածների և հոսպիտալացված վիրավորների մասին տեղեկությունը:
Նշենք որ տևական ժամանակ է, ինչ Դիարբեքիրի մի շարք շրջաններում, այդ թվում և՝ Սուրում, պարետային ժամ է հայտարարված: Պարետային ժամը համարվում է արտակարգ միջոցառում, համաձայն որի, տվյալ բնակավայրի բնակիչներին արգելվում է օրվա որոշակի ժամերին առանց հատուկ թույլտվության դուրս գալ փողոց։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |