• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական09:59, 22 Փետրվար 2016

Թուրքիայի արտահանման ծավալները ռուսական և իրաքյան շուկաներում խիստ նվազել են

Թուրքիայի արտահանման ծավալները ռուսական և իրաքյան շուկաներում խիստ նվազել են

Թուրքիայի գյուղատնտեսական պալատի միության (TZOB) նախագահ Շեմշի Բայրաքթարը հայտարարել է, որ Թուրքիան բանջարեղենի և մրգի արտահանման հարցում նոր շուկաներ է փնտրում: Թուրքական «haberler» լրատվական կայքի փոխանցմաբ` Բայրաքթարն որպես պատճառ նշել է Թուրքիայից Իրաք և Բուլղարիա իրականացվող մրգի և բանջարեղենի արտահանման հարցում դժվարութունների առաջացումը: Հիմա արտահանման պոտենցիալ շուկա դիտվում է Իսրայելը:

«Ամենամեծ արտահանման շուկան՝ Ռուսաստանը, որի հետ իրականացվող արտահանման ծավալները հասնում էին 82.9մլն դոլարի, հիմա նվազել և հասել է 10.9 միլիոնի»,- նկատել է տվել Բայրաքթարը և շեշտել է, որ  արտահանման ծավալների առումով Ռուսաստանից հետո, Թուրքիայից հետո Իրաքն էր: Եթե վերջինիս հետ նախկինում արտահանման ծավալները հասնում էին 44.8մլն դոլարի, ապա այժմ այդ թիվը կազմում է 26.3մլն դոլար: Իսկ  Բուղարիայի հետ իրականացվող արտահանման ծավալները 6.7 միլիոնից դարձել են 4.1 միլիլոն:

Նշվում է, որ 2016 հունվարին Թուրքիայից Ռուսաստան իրականացնող արտահանումը 2015 նույն ամսվա համեմատ անկում է ապրել 86.8 տոկոսով:

Չնայած վերոնշյալ երկրների հետ մրգի և բանջարեղենի արտահանման հարցում անկում է գրանցվել, այդուհանդերձ, այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Լեհաստանը և Ուկրաինան, աճ է գրանցվել: Մասնավորապես եթե նախկինում Թուրքիայից Ուկրաինա արտահանման ծավալները կազմում էին 14.3  մլն դոլար, ապա այժմ այդ թիվը հասնում է 18.1 դոլարի:  Թուրքական ապրանքատեսակների արտահանման ծավալները աճել են նաև Սաուդյան Արաբիայում և Լեհաստանում՝ հասնելով համապատասխանաբար 8.4 և 3.8 միլիոնի: Իսկ Իսրայել արտահանվող մրգերի և բանջարեղենի շրջանառությունը 66 հազար դոլարից հասել է 2.7 միլիեն դոլարի:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}