Տարածաշրջան12:14, 23 Փետրվար 2016
Դիարբեքիրում քրդերի հետ բախումների ժամանակ 1 թուրք զինվոր է սպանվել

Դիարբեքիրի Սուր կենտրոնական շրջանում թուրք ուժայինների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ մեկ թուրք զինվոր է սպանվել:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` զինվորի զոհվելու մասին հայտարարությունը տարածել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը: Հայտարարության մեջ նշվել է, որ զինվորը մահացու վիրավորում է ստացել առավոտյան ժամերին տեղի ունեցած բախումների ընթացքում:
Նշենք, որ Դիարբեքիրի Սուր շրջանում մինչ այս պահը շարունակվում է 2015 թվականի դեկտեմբերի 2-ին հայտարարված պարետային ժամը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |