Տարածաշրջան08:52, 25 Փետրվար 2016
Թուրքական օդուժը ռմբակոծել է Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի գլխավոր ռազմաճամբարը

Փետրվարի 24-ին երեկոյան Թուրքիայի զինված ուժերի կործանիչներն օդային հարվածներ են իրականացրել Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գլխավոր ռազմաճամբարին: Թուրքական «haberler» լրատվամիջոցի իրազեկմամբ` նշյալ օպերացիայի ժամանակ թուրքական օդուժը գործի է դրել «F-16» և «F-4» կործանիչներ, որոնք թռիչքներ էին իրականացրել Դիարբեքիրից և Մալաթիայից:
Ռազմագործողությունը տևել է մոտ 2 ժամ: Ոչնչացվել են ՔԲԿ-ի զինյալների մի շարք խրամատներ և թաքստոցներ, ինչպես նաև զինպահեստներ: Օպերացիայի ժամանակ թուրքական օդուժն օգտագործել է կառավարվող լազերային ռումբ, ինչպես նաև այնպիսի ռումբեր, որոնք նախատեսված է բետոնապատ կառույցների ոչնչացման համար: Թուրքական աղբյուրը նշում է, որ օպերացիայի ժամանակ սպանվել են մի խումբ քուրդ գրոհայիններ:
Հիեշեցնենք, որ թուրքական օդուժը փետրվարի 18-ին հարվածներ էր իրականացրել Իրաքի Դոհուկ նահանգի Ամեդի շրջանի ուղղությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |