Տարածաշրջան10:34, 25 Փետրվար 2016
Սաուդյան Արաբիայի ինքնաթիռները ժամանել են Ինջիրլիքի ռազմաբազա

Սադուդյան Արաբիայի օդուժին պականող մի քանի բեռնափոխադրող ինքնաթիռներ և մեկ առաջապահ ստորաբաժանում ժամանել են Թուրքիայի Ադանա քաղաքի հարևանությամբ տեղակայված Ինջիրլիք ռազմաբազա:
Ըստ թուրքական «Haberler.com» կայքի` սաուդական ևս 4 F-15 ռազմական ինքնաթիռներ Ինջիրլիքի ռազմաբազա կժամանեն վաղը: Ինքնաթիռները կռմբակոծեն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դիրքերը Սիրիայում:
Աղբյուրի հաղորդմամբ` այսօր Սաուդյան Արաբիայի օդուժին պատկանող բեռնափոխադրող ինքնաթիռների, անձնակազմի ժամանման և վաղը սպասվող կործանիչների մասին հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նշենք, որ Սաուդյան Արաբիան ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում Ինջիրլիք ռազմական ինքնաթիռներ ուղարկելու մտադրության մասին բազմիցս հայտարարություններ էր արել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |