Տարածաշրջան08:01, 29 Փետրվար 2016
Դիարբեքիրում և Շըրնաքում թուրք քրդական բախումները շարունակվում են

Թուրքիայի Դիարբեքիր և Շըրնաք նահանգներիի Սուր և Իդիլ շրջաններում թուրք-քրդական բախումները շարունակվում են: Ըստ թուրքական «milliyet» թերթի կայքի` Սուրում դեռևս պահպանվում է 2015թ. դեկտեմբերի 2-ին հայտարարված պարետային ժամը:
Պարետային ժամի հայտարարումն արտակարգ միջոցառում է, որի դեպքում տվյալ բնակավայրի բնակիչներին արգելվում է օրվա որոշակի ժամերին առանց հատուկ թույլտվության դուրս գալ փողոց։ Պարետային ժամի նպատակն է պահպանել սահմանված կարգուկանոնը, բացառել դիվերսիաները կամ պետության, հասարակության, ռազմական օբյեկտների դեմ նկատվող որևէ թշնամական գործողություն։ Այդ նպատակով ընդգրկվում են հատուկ զինվորական ստորաբաժանումներ, խստացվում է պարեկությունն ու պահպանությունը։
Շըրնաքի Իդիլ շրջանում թուրք-քրդական բախումների հետևանքով 2016թ. փետրվարի 16-ին հայտարարված պարետային ժամը նույնպես պահպանվում է: Աղբյուրը հայտնում է, որ այն բանից հետո, երբ թուրքական ուժերը քուրդ զինյալներից մաքրեցին շրջանի Յենի Մահալե թաղամասը, նրանք շարժվել են դեպի Թուրքգութ Օզալի թաղամաս: Այնտեղ փետրվարի 29-ին տեղի ունեցած բախումների ժամանակ 1 թուրք ոստիկան և 1 զինվոր է վիրավորվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |