• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 06:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական08:54, 02 Մարտ 2016

Turkish Airlines-ը առաջին անգամ ավելի քան 1մլրդ դոլարի եկամուտ է ստացել

Turkish Airlines-ը առաջին անգամ ավելի քան 1մլրդ դոլարի եկամուտ է ստացել

2015թ. «Թուրքական ավիաուղիներ» (Turkish Airlines) ընկերության մաքուր եկամուտն առաջին անգամ  կազմել է 1մլրդ. 69մլն դոլար: Ըստ «haberturk» լրատվական ծառայության` դա ռեկորդային ցուցանիշ է ավիաընկերության պատմության մեջ:  Այժմ 60 խոշոր ավիաընկերությունների ցուցակում Turkish Airlines-ը զբաղեցնում է 13-րդ տեղը:  Իսկ ամենատարբեր կետերում ուղևորափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը:

Նշվում է, որ «Turkish Airlines»-ի գործադիր խորհրդի նախագահ Իլքեր Այջըն ընդգծել է, որ չնայած 2015թ. աշխարհի և հատկապես Թուրքիայի համար ծանր տարի է եղել (նկատի ունենալով թուրք-քրդական բախումները), ինչպես նաև մեծ էր մրցակցությունը ավիաընկերությունների միջև,  այդուհանդերձ, Turkish Airlines-ը կարողացել է պահպանել իր դիրքերն աշխարհի լավագույնների շարքերում: 

Մինչև 2023թ. նպատակ է դրվել «Թուրքական ավիաուղիներ» ծառայությունից օգտվողների թիվը հասցնել 120 միլինոնի: Իսկ ընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռների թիվը պետք է գերազանցի 500-ը:

Տեղեկացնենք, որ «Turkish Airlines»-ը ստեղծվել է 1933 թվականին: Ստեղծման առաջին տարիներին միայն իրականացնում էր ներքին թռիչքներ: Ընկերության առաջին կանոնավոր թռիչքը տեղի է ունեցել 1947թ դեպի Աթենք:

Այժմ ավիաընկերության 49 տկոսը պատկանում է պետությանը, իսկ 51 տոկոսը` մասնավոր մի քանի սեփականատերերի:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}