Տարածաշրջան09:06, 03 Մարտ 2016
Թուրքիան 28.3 մլրդ դոլար է հատկացրել իր ռազմաարդյունաբերությանը

Թուրքիայի ռազմաարդյունաբերության խորհրդի կողմից իրականացվող 416 նախագծերից 233-ի մասով պետության հետ պայմանագիր է կնքվել: Ըստ «Turkiye» թերթի կայքի` պայմանագրի արժեքը կազմել է 85.5 մլրդ լիրա ( 28.3 մլրդ դոլար):
Պայմանագրի շրջանակներում պետության ռազմական կարիքների համար իրականացվող նախագծերի 84 տոկոսը ծրագրվում է կյանքի կոչել տեղական ռեսուրսներով:
Այդ նախագծերից ամենախոշորներն են տեղական «ATAK» ուղղաթիռների, «ALTAY» տանկերի և «MİLGEM» ծրագրի շրջանակներում իրականացվելիք ռազմանավերի և սուզանավերի արտադրությունը:
Աղբյուրը նշում է, որ ռազմաարդյունաբերության խորհրդի հետ 2014 թվականին ստորագրված նախորդ պայմանագիրը ներառել է 225 նախագիծ, իսկ արժեքը կազմել է ավելի քան 59 մլն լիրա (19.6 մլրդ դոլար):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |