• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Մայիս, 2026
Հինգշաբթի 22:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային07:41, 03 Մարտ 2016

Թուրքիայի պետական արխիվներում չի պահպանվել հայկական «Ժամանակ» թերթը

Թուրքիայի պետական արխիվներում չի պահպանվել հայկական «Ժամանակ» թերթը

Օսմանահպատակ հայերի կողմից հրատարակվող ամենահին թերթերից մեկը՝ «Ժամանակը», չի պահպանվել այս երկրի պետական արխիվներում: Թուրքական «demokrathaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ -TBMM) հայ պատգամավոր Սելինա Դողանը թեմայի վերաբերյալ հարցում է արել մեջլիսում:

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը  (ԺԴԿ - CHP) ներկայացնող Դողանն իր հարցումը նախ ուղղել է Թուրքիայի պետական արխիվների տնօրինությանը, բայց բացասական պատասխան ստանալուց հետո հարցը վերահասցեավորել է մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը:

«Ակոս» թերթի տեղեկացմամբ՝ հայ պատգամավորն ընդգծել է, որ «Ժամանակ» թերթը հետազոտողների համար տեղեկատվության կարևորագույն սկզբնաղբյուր կարող  է հանդիսանալ:

«Ժամանակ»-ը Թուրքիայում առանց ընդմիջումների հրատարակված ամենահին թերթն է: Այս թերթը թե Օսմանյան կայսրության, թե Թուրքիայի Հանրապետության վկան է: Այս տեսակետից անվիճելի է նման թերթի՝ պետության կողմից արխիվացման կարևորությունը»,- նշել է Դողանը:

Նա հավելել է, որ իրենց հարցմանը պետական արխիվների գլխավոր վարչությունից պատասխանել են, թե «Ժամանակ» թերթը իրենց մոտ պահպանված չէ, սակայն որպես գրադարանական նյութ այն կարող է պահպանված լինել ազգային գրադարանային վարչության արխիվներում: Այդ պատճառով էլ այս անգամ նույն հարցումն ուղղվել է մշակույթի նախարարությանը:

«Ես մեծ հետաքրքրությամբ սպասում եմ տրվելիք պատասխանին:
Հայկական հարցի վերաբերյալ ամեն առիթով «արխիվները բացենք» կարգախոսի միջոցով թեմայից խուսանավել փորձող այս քաղաքական ուժը նախ և առաջ պիտի արխիվացնի Թուրքիայի տարածքում ապրած հայերի ամենահին թերթը»:

Հիշեցնենք, որ հայկական «Ժամանակ» թերթն իր գործունեությունը սկսել է 1908-ին: Բացի հայ համայնքի կյանքը լուսաբանելուց՝ թերթն անդրադառնում և լուսաբանում էր նաև Օսմանյան պետության քաղաքական իրադարձությունները:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}