Տարածաշրջան07:39, 03 Մարտ 2016
3 թուրք զինվոր է սպանվել PKK-ի զինյալների հետ բախումների ժամանակ
Թուրքիայի Մարդին նահանգի Դարգեչիթ շրջանում պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գրոհայինների և թուրք ուժայինների բախումների հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ բախումների ժամանակ սպանվել է 8 քուրդ զինյալ:
Նշենք, որ Դիարբեքիրի Սուր կենտրոնական շրջանում դեկտեմբերի 2-ից հայտարարված պարետային ժամի պայմաններում շարունակվում են թուրք-քրդական զինված բախումները: Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում էլ պարետային ժամը կիրառվում է միայն գիշերային ժամերին:
Պարետային ժամի հայտարարումն արտակարգ միջոցառում է, որի դեպքում տվյալ բնակավայրի բնակիչներին արգելվում է օրվա որոշակի ժամերին առանց հատուկ թույլտվության դուրս գալ փողոց։ Պարետային ժամի նպատակն է պահպանել սահմանված կարգուկանոնը, բացառել դիվերսիաները կամ պետության, հասարակության, ռազմական օբյեկտների դեմ նկատվող որևէ թշնամական գործողություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |