• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 06:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական07:33, 04 Մարտ 2016

ԱՄՆ. «Թուրքիան շաունակում է ֆինանսավորել ահաբեկչությանը»

ԱՄՆ. «Թուրքիան շաունակում է ֆինանսավորել ահաբեկչությանը»

2016թ. մարտին ԱՄՆ-ի  պետքարտուղարությունը թմրանյութերի շրջանառության միջազգային վերահսկողության վերաբերյալ զեկույց է հրապարակել: Թուրքական  «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ վերոնշյալ զեկույցով արձանագրվել է, որ Թուրքիան շարունակում է ֆինանսավորել ահաբեկչական խմբավորումներին՝ Սիրիայի հետ սահմանին նավթի, գերիների և պատմական հուշարձանների ապօրինի առևտուր կատարելով: Շեշտվում է նաև, որ  Անկարան ազդեցիկ միջոցներ պետք է կիրառի՝ այդ երևույթը կանխելու համար:

Ահաբեկչության ֆինանսավորումն իրականացվում  է Թուրքիայի սահմանից դեպի Սիրիա հոսող կանխիկ գումարների տեսքով, իսկ թուրքական ոչ առևտրային կազմակերպությունները ևս պատրաստ են ահաբեկչությանը ֆինանսապես աջակցելուն:

«Փողերի լվացման միջոցներից են սահմանից մեծ քանակությամբ կանխիկ գումարների ապօրինի անցկացումները, երկրի ներսում և դեպի դուրս դրամական փոխանցումները, առևտրական ոլորտում ապօրինությունները, անշարժ գույքի, ոսկու, թանկարժեք ավտոմեքենաների առևտուրը: Այս ամենի դեմ պայքարի համար Թուրքիայի հետաքննչական հնարավորությունները, միջգերատեսչական համագործակցությունը, ոստիկանության հնարավորությունները, հետապնդման և բացահայտման կաողությունը «թույլ և անբավարար են» , - ասված է զեկույցում:

Նշվում է նաև, որ Թուրքիայում բոլորովին չի հետաքննվում ոչ առևտրային կազմակերպությունների՝ ահաբեկչությանն աջակցելու հավանականությունը: 2009թ. սկսած Թուրքիայում բավարար վիճակագրություն չի կազմվում քրեական հետապնդումների և դատապարտումների վերաբերյալ: 2014թ. վերաբերյալ ընդհանրապես որևէ տեղեկություն գտնել հնարավոր չէ: Ֆինանսական հանցագործությունների ուսումնասիրությունների խորհրդի տվյալների համաձայն՝ 2015թ. 387 մարդ բերման է ենթարկվել դատախազություն՝ փողերի լվացման կասկածանքով, ևս 61-ը՝ ահաբեկչության կասակածանքով:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}