Տարածաշրջան09:55, 04 Մարտ 2016
Հերթական թուրք-քրդական զինված բախումները, կան զոհեր

Թուրք-քրդական հերթական զինված բախումների ընթացքում սպանվել է 2 թուրք զինվոր: Մարտերն ընթացել են Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Իդիլ շրջանում:
Ինչպես փոխանցում է թուրքական «turkiyegazetesi» թերթի կայքը, դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թուրքական ուժերը պատրաստվել օպերացիա իրականացնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գրոհայինների դեմ:
Հիշեցնենք, որ փետրվարի 16 Իդիլ շրջանում թուրք-քրդական բախումների պատճառով տեղական իշխանությունների կողմից հայտարարվել էր պարետային ժամ: Վերջինս չի հանվել մինչև այժմ:
Հավելենք, որ Շըրնաքի Ջիզրե և Դիարբեքիրի Սուր շրջանում ավելի քան 2 ամիս շարունակվում է պարետային ժամը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |