Տարածաշրջան14:55, 08 Մարտ 2016
Ստամբուլում ոստիկանությունը ուժով ցրել է կանանց նախատոնական հավաքը

Թուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ է կիրառել Ստամբուլում մարտի 8-ի առիթով ցույց կազմակերպած կանանց նկատմամբ:
Ըստ թուրքական «turktime.com» լրատվական կայքի` Ստամբուլի նահանգապետարանը նախօրոք արգելել էր հավաքի կազմակերպումը, սակայն «Մարտի 8-ի կանանց պլատֆորմ» կազմակերպության գլխավորությամբ Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում հավաքված կանայք ցանկացել են իրենց բողոքն արտահայտել: Ոստիկանները հավաքվածներին ցրելու նպատակով արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ են կիրառել:
Ավելի ուշ կին ցուցարարները շարժվել են մոտակայքում գտնվող ավտոբուսների կայանտեղի, որտեղ ոստիկանները շարունակել են իրենց գործողությունները` ձերբակալելով բազմաթիվ կանանց:
Այս անգամ էլ կանանց խմբից մոտ 400 հոգի հավաքվել է թաղամասի Բահարիյե կոչվող պողոտայում, որտեղ էլ նրանց դեմ են դուրս բերվել ջրցան մեքենաներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |