Տարածաշրջան13:29, 11 Մարտ 2016
Independent. Թուրքիան Եվրոպայի մաս չի կազմում

Բրիտանական «Independent» պարբերականի սյունակագիր Ջոն Քազեն իր հերթական հոդվածում անդրադարձել է Թուրքիայի` ԵՄ անդամակցության հարցին:
Ըստ թուրքական «haber.sol» լրատվական կայքի` հոդվածագիրը շեշտել է, որ Թուրքիան Եվրոպայի մաս չի կազմում և հիշատակել է մի քանի քաղաքական և կրոնական գործիչների, ովքեր կիսում են այդ կարծիքը:
Քազեն, մասնավորապես, հիշեցրել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենի այն խոսքերը, թե «Թուրքիան երբեք չի լինելու ԵՄ անդամ», ինչպես նաև Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի այն կարծիքը, ըստ որի եթե Թուրքիան անդամագրվի ԵՄ-ին ապա դա կնշանակի, որ «տնտեսությունը հաղթանակ է տանում մշակույթի նկատմամբ»:
Ըստ հոդվածի հեղինակի` եթե նույնիսկ Արևմուտքը Թուրքիային ընդունում է որպես «Եվրոպայի մի մաս», ապա դա միայն Արևմուտքի ռազմավարական շահերից է բխում:
Քազեն շեշտում է, որ այսօր Թուրքիան թեև աշխարհիկ պետություն է, սակայն այն այնուամենայնիվ մահմեդական երկիր է, հետևյալ բնոշոմամբ` «Օսմանյան կայսրության նոստալգիայով իսլամացվող երկիր»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |