Տնտեսական07:29, 11 Մարտ 2016
Թուրքիայի տնտեսությունը վերջին 14 տարում կտրուկ անկում է ապրել

Թուրքիայի ընդդիամդիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) հրապարակել է Թուրքիայի սոցիալ- տնտեսական իրավիճակն արտացոլող «Իրական Թուրքիայի գրաֆիկները» վերնագրով զեկույց:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկատվության համաձայն՝ զեկույցն ամփոփում է Թուրքիայի վիճակը «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավարման 14 տարիներին:
Գրաֆիկներով արտացոլելով այդ տարիներին վերաբերող պաշտոնական տվյալներն ու թվերը՝ ընդդիամդիրները ցույց են տվել, թե որքան տարբեր են իրական Թուրքիայի պատկերն ու ԱԶԿ-ի հորինած պատրանքը:
Տվյալները վկայում են, որ վերջին 14 տարվա ընթացքում երկրի տնտեսությունը մրցակիցների համեմատ հետընթաց է ապրել, զարգացման մակարդակը էապես զիջում է պոտենցիալ առաջընթացի հնարավորություններին, գրանցվել է գործազրկության ու աղքատության, ինչպես նաև՝ եկամուտների անհավասարության աճ: Իսկ երկրի արտադրական ներուժը նույն հզորությունն ունեցող այլ երկրների համեմատ նվազել է:
ԺՀԿ նախագահի՝ տնտեսական հարցերով խորհրդական Էքրեմ Քերեմ Օքթայն ընդգծել է, որ Թուրքիան նախկինում յուրաքանչյուր տարի 5.6 տոկոս տնտեսական աճ է ունեցել: Իսկ վերջին 7 տարվա ընթացքում՝ միայն 3.4 տոկոս: Ընդ որում, այդ առանջընթացը գրանցվում է բյուջեի մեծացող ընթացիկ պակասորդի հաշվին: Եթե իր պատմության 80 տարիների ընթացքում Թուրքիան ընդամենը 44 մլրդ դոլարի ընթացիկ պակասորդ է տվել, ապա վերջին 13 տարում գրանցված պակասորդը կազմել է 468 մլրդ դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |