Քաղաքական07:24, 12 Մարտ 2016
Էրդողանի հեռանալը պահանջող ԱՄՆ նախկին դեսպաններին պատասխանել են Թուրքիայից

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հակադարձել է Անկարայում ԱՄՆ երկու նախկին դեսպաններ Մորթոն Աբրամովիչի և Էրիկ Էդելմանի դիտարկմանը: Վերջիններս հիմա ղեկավարում են «Bipartisan Policy Center» ռազմավարական կառույցի «Թուրքիայի նախաձեռնություն» խումբը:
Նրանք «Washington Post» թերթում հրապարակել էին համատեղ հոդված, որտեղ գրել էին, որ հանուն Թուրքիայի կայունության և ժողովրդավարության նախագահ Էրդողանը կամ պիտի փոխվի, կամ հրաժարական տա:
Էրդողանի խոսնակը, ի պատասխան դեսպանների այդ դիտարկմանը, twitter-ում կատարել է հետևյալ գրառումը. «Իրենք իրենց գաղութարարներ երևակայող երկու նախկին դեսպանները գրել են, թե Էրդողանը թող հրաժարական տա: Թուրքիային հրահանգներ տալու ձեր ժամանակները վաղուց անցել են, պարոնայք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |