• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն14:02, 14 Մարտ 2016

Այս տարի Թուրքիան Գալիպոլիի միջոցառումները կանցկացնի ոչ թե ապրիլի 24-ին, այլ մարտի 18-ին

Այս տարի Թուրքիան Գալիպոլիի միջոցառումները կանցկացնի ոչ թե ապրիլի 24-ին, այլ մարտի 18-ին

Թուրքիայում ամեն տարի նշվող Չանաքքալեի (Դարդանել, Գալիպոլի) ճակատամարտի տոնակատարություններն այս տարի կանցկացվեն մարտի 18-ին: Այս մասին տեղեկացնում է  Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը: Միջոցառումների մեկնարկը կլինի մարտի 12-ին:

Թեմային անդրադարձած թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքի հոդվածագիր Հրանտ Գասպարյանը հիշեցնում է, որ անցյալ տարի Գալիպոլիի տոնակատարություններն արհեստականորեն տեղափոխվել և աննախադեպ շուքով նշվում էին ապրիլի 24-ին: Ճիշտ այն օրը, երբ ի տես աշխարհի հիշատակվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

«Ապրիլի 24-ին անցկացվելիք Չանաքքալեի միջոցառումների կապակցությամբ տարբեր երկրների լիդերներին Էրդողանի կողմից հրավիրելու հանգամանքն արժանացել էր հասարակության խիստ արձագանքին: Մարդու իրավունքների միության ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը համաշխարհային լիդերներին կոչ արեց ապրիլի 24-ին այցելել ոչ թե Չանաքքալե, այլ Հայաստանի մայրաքաղաք Երևան և մասնակցել հիշատակի միջոցառումներին»:

Գասպարյանը հիշեցնում է նաև, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Չանաքքալեի տոնակատարությունները պատմության մեջ առաջին անգամ են  ապրիլի 24-ին իրականացվում: Նախագահն ընդգծել էր, որ  այս քայլը Թուրքիայի ավանդական դարձած հերքման քաղաքականության մի մասն է և նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի միջոցառումներից: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}