Տարածաշրջան07:51, 15 Մարտ 2016
ԱՄՆ դեսպանատունը նոր պայթյուն է կանխատեսում Թուրքիայում

ԱՄՆ-ն Թուրքիայում գործող ամերիկյան ընկերություններին նախազգուշացրել է մարտի 20-ին հավանական ահաբեկչական հարձակման մասին: Այս մասին տեղեկացնում է, թուրքական «Haberler» լրատվական կայքը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ի դեսպանատունը մարտի 13-ին Անկարայի Քըզըլայ շրջանում տեղի ունեցած ողբերգությունից 2 օր առաջ նախազգուշացրել էր իր քաղաքացիներին հավանական պայթյունի մասին:
Ամերիկյան կապիտալով գործող կազմակերպություններին ուղարկված նամակում դեսպանատունը հորդորում է հեռու մնալ պետական և կառավարական շենքերից, որոնք կարող են լինել հնարավոր ահաբեկչության թիրախ, ինպես նաև նշվում է, որ ռազմական ավանները, դիվանագիտական առաքելությունների շենքերը, հրապարակնները, աղոթատեղիները և զբոսաշրջային վայրերը նույնպես կարող են վտանգավոր լինել:
Դեսպանատունն ամերիկացիներին խորհուրդ է տալիս իրենց առօրյա գրաֆիկը կազմել՝ հաշվի առնելով դեսպանատան նախազգուշացումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |