• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 07:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:13, 16 Մարտ 2016

Փորձագետների մեկնաբանությունները Անկարայում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Փորձագետների մեկնաբանությունները Անկարայում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Մարտի 13-ին Անկարայի կենտրոնական Քըզըլայ շրջանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի վերաբերյալ փորձագիտական շրջանակներում շարունակում են մեկնաբանություններ և գնահատականներ տրվել:

Ըստ թուրքական «aktifhaber» լրատվամիջոցի` 37 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչական հարձակման մասին «Reuters» լրատվական գործակալության հետ է զրուցել ազգությամբ թուրք անվտանգության հարցերով փորձագետ, նախկին սպա Մեթին Գյուրջայը:

Վերջինս նկատել է տվել, որ նմանատիպ ահաբեկչական գործողությունները Սիրիայում և Իրաքում ապրողների առօրյայի անբաժան մասն են կազմում:

«Ահաբեկչական գործողություններում մեքենաների կիրառելը Թուրքիայի համար նոր երևույթ է: Թուրքիայում էլ են հաճախակիացել այդօրինակ հարձակումները»:

Իսկ նախկին հատուկջոկատային, սպա Մեթե Յարարը, որն այժմ անվտանգության հարցերով վերլուծաբան է, այն համոզմունքին է, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները Սիրիայում և Իրաքում գտնվող զինանոցներից վերցնում են մեծ թվով պայթուցիկներ: Որպես դրա ապացույց նա նշում է, որ այդ տեսակ պայթուցիկները, որոնք հանդիպում են PKK-ի զինյալների մոտ,  հնարավոր չէ  գնել զենքի շուկայում:

«Crisis» խմբի Թուրքիայի գծով փորձագետ Նիգար Գյոքսել նշել է, որ թե Թուրքիան, թե քրդական ուժերը գիտեն, որ այդ խնդիրը ռազմական ճանապարհով չի կարգավորվելու: Նրա կարծիքով` ի վերջո, երկու կողմերն էլ նստելու են բանակցային սեղանի շուրջ, սակայն միևնույն  ժամանակ երկուսն էլ ձգտում են բարենպաստ դիրքերով ունենալով գնալ բանակցությունների:

Նշյալ առիթով խոսել է նաև գրող Ալիզա Մարկուսը, որը հեղինակել է PKK-ի մասին պատմող  «Արյուն և հավատ»  գիրքը: Ըստ նրա՝ PKK-ի ու Թուրքիայի միջև մղվող պատերազմում նոր ու վտանգավոր միտումներ են նշմարվում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}