Տարածաշրջան14:13, 16 Մարտ 2016
Աէրոֆլոտը 50%-ով նվազեցրել է դեպի Թուրքիա ավիաչվերթները

Աէրոֆլոտը 50%-ով նվազեցրել է դեպի Թուրքիա կատարվող չվերթները:
Ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպից հետո Թուրքիայի ու Ռուսաստանի ազգային փոխադրողներ «Թուրքական ավիաուղիներ» և «Աէրոֆլոտ» ընկերությունների կողմից իրականացվող չվերթների ու ուղևորների քանակը նվազել է գրեթե 50 տոկոսով:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` տեղեկությունը հրապարակել է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ուղևորափոխադրումներ կազմակերպող «SKY» զբոսաշրջային կազմակերպության փոխնախագահ Ֆարուք Յըլմազը:
«Թուրքական ավիաուղիների» կողմից դեպի Մոսկվա շաբաթական 4 անգամ իրականացվող երկկողմանի չվերթներն այժմ իրականացվում են 3 անգամ:
Ռուսական «Աէրոֆլոտ»-ը երկկողմանի չվերթները շաբաթական 4 անգամից իջեցրել է 2-ի: Իսկ դեպի Անթալիա հայտնի զբոսաշրջային քաղաք իրականացվող չվերթները ռուսական ավիափոխադրողն իրականացնում է շաբաթական ընդհամենը 1 անգամ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |