Տնտեսական09:56, 16 Մարտ 2016
Ահաբեկչության պատճառով Թուրքիան տարեկան 40 մլրդ դոլարի վնաս է կրում

Թուրքիայի Յաշար համալսարանի տնտեսագիտության դասախոս Ուֆուք Թութանը տեղեկություններ է հրապարակել վերջին 30 տարում ահաբեկչության պատճառով Թուրքիայի կրած նյութական վնասների ծավալների մասին:
Թուրքական «TRT haber» լրատվականի տեղեկացմամբ՝ այդ վնասը համարժեք է տարեկան շուրջ 40 մլրդ ամերիկյան դոլարի:
«Պաշտոնական տվյալների համաձայն՝ վերջին 30 տարում ահաբեկչության հասցրած ընդհանուր վնասը կազմում է 1.2 տրիլիոն դոլար, որը համընկնում է վերջին տարիներին գրանցված բյուջեի պակասորդի հետ», - նշել է թուրք պրոֆեսորը:
Ուֆուք Թութանն ընդգծել է, որ վնասները հաշվարկելիս պետք է հաշվի առնել նաև երկրի տնտեսության վրա ազդեցություն ունեցող մի շարք այլ փոխկապակցված գործոններ, այդ թվում՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին զբոսաշրջության պասիվացումն ու այս ոլորտի եկամուտների նվազումը, օտարերկրյա ներդրումների ծավալների նվազումը, այդ ամենի հետևանքով ամենատարբեր ոլորտներում գրանցվող կորուստները, թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկումը:
«Պետք է հաշվի առնել նաև այն հոգեբանական ազդեցությունը, որ ունենում են նմանատիպ ահաբեկչական գործողությունները արտադրող-սպառող-ներդրող օղակների վրա՝ համաշխարհային մակարդակով և երկրի սահմաններում տնտեսության ոչ բարվոք վիճակի պայմաններում», - շեշտել է տնտեսագետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |