Տարածաշրջան14:09, 19 Մարտ 2016
Մահապարտը պայթեցրել է իրեն Ստամբուլի կենտրոնում. կան զոհեր և վիրավորներ

Այսօր Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում հզոր պայթյուն է որոտացել: CNNTurk-ի տեղեկացմամբ՝ ականատեսները պատմել են, որ պայթյունն իրականացրել է մահապարտը, ում վրա ամրակցված են եղել պայթուցիկ նյութեր: Վերջինս իրեն պայթեցրել է զբոսաշրջիկների խմբի կողքով անցնելիս:
Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից արված հայտարարության համաձայն՝ ահաբեկչության հետևանքով 5 հոգի զոհվել է, 36-ը՝ վիրավորվել: Վիրավորներից 12-ը օտարերկրացիներ են:
Ըստ որոշ վարկածների՝ մահապարտը պատրաստվել է պայթյունն իրականացնել ավելի մարդաշատ մի վայրում՝ Գալաթասարայի հրապարակում, սակայն, խուճապի մատնվելով, նախատեսվածից վաղ է գործի դրել պայթուցիկը:
Մահապարտի ինքնության ու ահաբեկչության կազմակերպիչների վերաբերյալ առայժմ տեղեկություններ չեն հայտնվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |