Տարածաշրջան13:12, 23 Մարտ 2016
Թուրքիայում փակվել է Նիդերլանդների հյուպատոսարանը

Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում գտնվող Նիդերլանդների հյուպատոսարանը անվտանգության նկատառումներով ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքները: Պատճառը հնարավոր ահաբեկչական հարձակումների վտանգն է:
Թուրքական «haberler» լրատվամիջոցի հաղորդմամբ` այդ մասին լուրը հաստատել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերթ Քոենդերսի կողմից:
«Նիդերլանդների քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս հեռու մնալ հյուպատոսարանի շրջակայքից»:
Թե քանի օր փակ մնա հյուպատոսարանը, առայժմ որևէ պարզաբանում չի տրվել:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո Թուրքիայում փակվել էին Բելգիայի հյուպատոսարանը և դեսպանությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |