• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 06:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական07:25, 23 Մարտ 2016

Ռուսաստանից Թուրքիա բնական գազի արտահանման ծավալները նվազել են

Ռուսաստանից Թուրքիա բնական գազի արտահանման ծավալները նվազել են

Ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից Թուրքիային վաճառվող բնական գազի ծավալները նկատելիորեն նվազել են:

Թուրքական «Ahaber.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ 2016թ. սկզբից մինչ օրս Ռուսաստանից Թուրքիա արտահանված գազի ծավալները նվազել են 7.5 տոկոսով՝ կազմելով 2.6 մլրդ խմ: Այս ցուցանիշը ամենացածրն է վերջին 3 տարվա ընթացքում:

Ռուսական բնական գազի արտահանմամբ զբաղվող «Բուլգարտրանսգազ» ընկերության տվյալներին հղում կատարող աղբյուրն ընդգծում է, որ մասնավորապես փետրվարի 1-ից մինչև մարտի 19 գազի արտահանումը Թուրքիա նվազել  է 19 տոկոսով:

Նշվում է, որ գազի վաճառքի ծավալների նման անկումը պայմանանավորված է հատկապես Թուրքիայի բարենպաստ կլիմայական պայմաններով: Որոշակի ազդեցություն են ունեցել նաև «Գազպրոմի» և թուրքական «Բոթաշ» պետական ընկերության ու ևս 6 մասնավոր ընկերությունների միջև գնի վերաբերյալ ծագած անհամաձայնությունները:

Նշյալ ընկերությունները 2013թ. Ռուսաստանի հետ կնքած համաձայնագրի շրջանակներում տարեկան 10 մլրդ խմ բնական գազ էին արտահանում Թուրքիա: Սակայն այն բանից հետո, երբ տարեսկզբին Ռուսաստանը չեղյալ հայտարարեց  գազի գնի համար սահմանված 10.25 տոկոսանոց զեղչը, արտահանող ընկերությունները հրաժարվեցին համագործակցությունից:

Թուրքական ընկերությունները փորձում են ռուսական բնական գազի բացը լրացնել հեղուկացված գազով: Իսկ Անկարայի իշխանությունները պատվիրել են «Բոթաշ» ընկերությանը՝ Բուլղարիայի և Ուկրաինայի տարածքով Եվրոպայից բնական գազի ներմուծումն ապահովող միջնորդ - մատակարար փնտրել:

Եթե թուրքական ընկերությունները կարողանան իրագործել իրենց առջև դրված այս առաջադրանքները, ապա կազատվեն մինչ այժմ Թուրքիայի գազի պահանջարկի 50 տոկոսից ավելին մատակարարող «Գազպրոմ»-ից ունեցած կախվածությունից:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}