• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 06:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական13:45, 23 Մարտ 2016

Թուրքիայում գործազրկությունը հասել է վերջին 6 տարիների ամենաբարձր մակարդակին

Թուրքիայում գործազրկությունը հասել է վերջին 6 տարիների ամենաբարձր մակարդակին

Թուրքիայի վիճակագրական ընկերության տվյալների համաձայն՝ 2015թ. Թուրքիայում գործազրկությունը հասել է վերջին 6 տարիների ամենաբարձր մակարդակին: Թուրքական «gazetevatan.com» կայքի տեղեկացմամբ՝ անցյալ տարի գործազրկությունն այս երկրում ավելացել է 0.4 տոկոսով՝ կազմելով 10. 3 տոկոս:

2015թ. 15-ից բարձր տարիքային խմբում գործազուրկների թիվը 2014-ի համեմատ ավելացել է 204.000-ով՝  հատելով 3 միլիոնի սահմանը: Ընդ որում, աշխատանք չունի տղամարդկանց 9.2 (2014-ի համեմատ աճել է 0.2 տոկոսով), իսկ կանանց՝ 12.6 տոկոսը (աճել է  0.7 տոկոսով):

Ոչ գյուղատնտեսական ոլորտում գործազրկությունը գնահատվել է 12.4 տոկոս: 15-24 տարիքային խմբում այս ցուցանիշը կազմել է 18.5, իսկ 15-64 տարիքային խմբում՝ 10.5 տոկոս:

2015թ. Թուրքիայում աշխատողների թիվն ավելացել է  688.000-ով: Ընդ որում, գյուղատնտեսության ոլորտում աշխատանքի ընդունվողների թիվը կազմել է 13.000,  ոչ գյուղատնտեսական ոլորտում՝ 655.000:

Արձանագրվել է նաև, որ աշխատողների 20.6 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության, 27.2 տոկոսը՝ արդյունաբերության, 52.2 տոկոսը՝ սպասարկման ոլորտում:

Ընդհանուր առմամբ աշխատողների թիվը 26մլն 621.000 է, ինչը կազմում է երկրի  աշխատունակ բնակչության 46 տոկոսը: Տղամարդկանց դեպքում այս ցուցանիշը կազմում է 65, կանանց դեպքում՝ 27.5 տոկոս:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}