Տարածաշրջան07:42, 23 Մարտ 2016
Քըլըչդարօղլու. «Թուրքիան ինքնասպան ահաբեկիչներ պատրաստելու վայր է դարձել»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության համագումարի ժամանակ անդրադարձել է նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններին:
«Ահաբեկչությունը պետք է խստորեն դատապարտվի` անկախ նրանից, թե ով է իրականացնում և որտեղ է իրականացվում: Ես միշտ ասել եմ, որ ահաբեկչությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է: Նմանատիպ իրադարձությունների նկատմամբ բոլորը պետք է ընդհանուր դիրքորոշում ունենան: Բրյուսելում կազմակերպված պայթյունները մարդկության դեմ հանցանքի դրսևորումներ են»,- ըստ CNNTurk լրատվական ծառայության` ասել է ընդդիմադիր գործիչը:
Ակնարկելով իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (AKP-ԱԶԿ)` նա ասել է. «Հունիսի 7-ին ընտրություններից հետո ասացին «նոյեմբերի 1-ին մեզ իշխանության բերեք այլևս զոհեր (PKK-ի հետ բախումներում զոհվող թուրք զինվորներ-EH) չեն լինի»: Ձեզ խոսք տվողները դրժեցին իրենց խոստումը: Ձեզ խաբեցին: Սպառնալիքով ու շանտաժով խաբեցին»:
Քըլըչդարօղլուն նաև ավելացրել է. «Թուրքիան այնպիսի վիճակի է հասել, որ ավելորդ է ահաբեկչության դեմ պայքարի մասին խոսելը, ավելին` Թուրքիան ինքնասպան ահաբեկիչներ պատրաստելու վայր է դարձել: Ուզու՞մ ես դառնալ մահապարտ ահաբեկիչ: Գնա՛, Թուրքիայում պատրաստություն անցիր»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |