Տարածաշրջան08:44, 24 Մարտ 2016
Էրդողանի որդու մասին խոսքերը վիճաբանության առիթ են դարձել մեջլիսում
Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) և գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավորների միջև:
Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` վիճաբանության պատճառը եղել է ԺՀԿ-ական պատգամավոր Սերքան Թոփալի` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու` Բիլալ Էրդողանի հասցեին ասված խոսքերը: Ելույթ ունեցող ԺՀԿ-ական պատգամավորի` Բիլալ Էրդողանի վերաբերյալ արած արտահայտությունները հարուցել են ԱԶԿ-ականների զայրույթը, որոնք սկսել են տեղից վիրավորել Թոփալին:
Պատասխան արտահայտությունները վիճաբանության են վերածվել, բայց այս անգամ հնարավոր է եղել խուսափել ձեռնամարտից:
Նիստը նախագահող խորհրդարանի փոխնախագահ Ահմեթ Այդընը ստիպված է եղել ընդմիջում հայտարարել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |