Տարածաշրջան07:08, 24 Մարտ 2016
Իսրայելը և Թուրքիան կփորձեն կարգավորել փոխհարաբերությունները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտնել է, որ Թուրքիայի և իր երկրի միջև ևս մեկ հանդիպում է կայանալու: Թուրքական «ahaber.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Իսրայելի վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկա հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:
Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությունից թեմայի վերաբերյալ արված գրավոր հայտարարության համաձայն՝ Նաթանյահուն մասնավորապես ասել է.
«Մենք միշտ ցանկացել ենք կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները և այդ հարաբերությունների ընթացքի փոփոխությունը մեր նախաձեռնությունը չէր: Ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները (Թուրքիայի հետ-խմբ.), եթե դա հնարավոր լինի:
Շարունակում ենք բանակցությունները և այդ բանակցություններում առաջընթաց է նկատվում: Շուտով ևս մեկ հանդիպում տեղի կունենա, և ես հուսով եմ՝ այդ հանդիպումը հարաբերությունների վերջնական կարգավորման համար դրական արդյունք կտա»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |