Տնտեսական07:35, 25 Մարտ 2016
Թուրքիան իսլամական զբոսաշրջության 3-րդ ամենանախընտրելի երկիրն է
Թուրքիան մուսուլմանական աշխարհում ամենանախընտրելի զբոսաշրջային ուղղությունների ցանկում 3-րդ տեղն է զբաղեցնում: Թուրքական «Ahaber.com» լրատվակայքի համաձայն՝ «MasterCard»-ն ու «CrescentRating»-ը թեմայի վերաբերյալ համատեղ ուսումնասիրության են կատարել:
Ըստ այդմ՝ մուսուլմաններն ամենից շատ նախընտրում են այցելել Մալազիա, Միացյալ Արաբական Էմիրություններ (ՄԱԷ) և Թուրքիա: Իսկ «Իսլամական համագործակցության կազմակերպության» անդամ չհանդիսացող երկրներից ամենաշատ նախապատվությունը տրվում է Սինգապուրին:
Ուսումնասիրության ընթացքում հաշվի են առնվել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են մահմեդական մշակութային առանձնահատկությունները հաշվի առնող սպասարկումն ու միջոցառումները, ազատ ճամփորդելու և գնումներ կատարելու հնարավորությունը: Մուսուլմանների համար կարևորագույն պայմաններից է նաև հյուրանոցներում աղոթատեղիների առկայությունը և մսատու կենդանիների մորթը՝ իսլամական կարգի համաձայն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |