Տարածաշրջան12:26, 25 Մարտ 2016
Դիարբեքիրում, Մարդինում և Շըրնաքում 8 թուրք զինվոր է սպանվել

Թուրքիայի Դիարբեքիր, Մարդին և Շըրնաք նահանգներում տեղի են ունեցել թուրք-քրդական բախումներ:
Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի` Դիրաբեքիրի Լիջե շրջանում գտնվող ժանդարմերիայի պահակակետերից մեկի մոտ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալները (ՔԲԿ-PKK) 1.5 տոննա պայթուցիկով բեռնված մեքենա են պայթեցրել: Պայթյունի հետևանքով 3 թուրք զինվոր սպանվել է, 24-ը՝ վիրավորվել:
15 րոպե տևած փոխհրաձգությունից հետո ՔԲԿ-ականները դիմել են փախուստի:
Նշվում է, որ ժանդարմերիայի պահակակետը գտնվում էր Դիարբեքիր-Բինգյոլ (Բյուրակն) մայրուղու հարևանությամբ: Այդ իսկ պատճառով հարձակումից հետո մայրուղու երթևեկությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, փակվել է:
Միևնույն ժամանակ, Շըրնաքում մարտի 24-ին քուրդ գրոհայինները սպանել են 2 իսկ քրդաբնակ Մարդինի Նուսայբին շրջանում 3 թուրք զինվոր, 9 զինվոր էլ վիրավորվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |