Տարածաշրջան08:47, 26 Մարտ 2016
Թուրք-քրդական զինված բախումները շարունակվում են, կան զոհեր

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի և Շըրնաք նահանգներում շարունակվում են ուժային օպերացիաները՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայիններին վնասազերծելու, հենակետերը ոչնչացնելու նպատակով: Մարտի 13-ից սկսված ռազմագործողություններին մասնակցում են Թուրքիայի ոստիկանության հատուկջոկատայինների ստորաբաժանումները:
Ինչպես հայտնում է թուրքական «Sondakika.com» լրատվակայքը, բախումների հետևանքով Հաքքարիի Յուքսեքովա շրջանում սպանվել է մեկ ոստիկան, ևս մեկը՝ վիրավորվել: Հաթայում քուրդ զինյալները տվել են երկու զոհ: Իսկ Շըրնաքի կենտրոնում ծավալված մարտերի ժամանակ թուրք ուժայինները տվել են մեկ զոհ: Զոհերի և վիրավորների մասին նշյալ տեղեկությունները պաշտոնապես հաստատվել են երկրի զինուժի գլխավոր շտաբի կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |